20/01/2015 15:25
Քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ գործողություններ իրականացնել
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել քննության շրջանակներում իրականացնել համատեղ փոխգործակցված գործողություններ` համատեղելու քրեական գործի բազմակողմանիությունը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քնչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Կողմերը, նրա խոսքով, կարևորել են պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:
«Համաձայնություն է ձեռք բերվել նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծել համակարգող մարմին»,- ասաց նա: