22/01/2015 09:14
Համայնքների խոշորացման հարցով Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզում հանրաքվեներ կանցկացվեն
Առաջիկա գարունը, մեծ հավանականությամբ, թեժ է լինելու Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզի մոտ 20 համայնքներում: Կառավարությունը մտադիր է մոտ ապագայում հանրաքվեներ անցկացնել այդ համայնքների խոշորացման հարցով. գրել է «Հայկական Ժամանակը»:
«Բոլոր հիմքերը կան մտածելու, որ հանրաքվեների ընթացքում գործադրվելու են իշխանական, վարչական լծակները դրական արդյունք ապահովելու համար, չնայած համայնքների հիմնական մասի բնակիչները բացասաբար են տրամադրված իրենց համայնքները խոշորացնելու հեռանկարին: Բայց խոշորացման քաղաքական որոշումը, կարծես թե, կայացվել է»,- հավելել է թերթը: