22/01/2015 13:38
Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
Վարդան Պետրոսյան փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը Վ. Պետրոսյանին ապօրինի կալանավորելու, ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին րագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Հույս ունենք, որ կարձանագրվի կոնվենցիայի խախտում և վերջակետ կդրվի Վարդան Պետրոսյանի գործին, իսկ իշխանությունները, դատական համակարգը ստիպված կլինեն ընդունել, որ ապօրինի են պահում կալանքի տակ»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ: