22/01/2015 16:30
Լևոն Ջուլֆալակյանի վիճակը կայուն է
Նախօրեին Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը վատացել է և նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» ԲԿ-ի լրատվական ծառայության պատասխանատու Շուշան Հունանյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոց է տեղափոխվել սուր ինֆարկտով, այժմ նրան ստենտավորել են, վիճակը կայուն է:
Շ. Հունանյանը նաև փոխանցեց, որ դեռևս մի քանի օր Լ. Ջուլֆալակյանը կմնա հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: