22/01/2015 09:47
Գևորգ Կոստանյանը դեռևս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին
«Հայկական Ժամանակը» գրում է. «Երեկվա դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն չի դիմել:
Եվ, ընդհանրապես, չկա որևէ նշան, որ հայ-ռուսական բանակցությունների ընթացքում նման հարց ընդհանրապես քննարկվում է: Հայաստանի իշխանությունները, կարծես թե, համակերպվել են այն մտքի հետ, որ Պերմյակովը պետք է մնա ռուսական ռազմաբազայի տարածքում, և գոհ են նրանից, որ մեր քննիչները ժամանակ առ ժամանակ նրան հարցաքննելու հնարավորություն կունենան: «Նշենք, սակայն, որ հայաստանցի քննիչները Պերմյակովին կարող են տեսնել միայն ռուսական կողմի թույլտվությունն ունենալու պարագայում: Երեկ, ի դեպ, տեղի է ունեցել առաջին այդպիսի շփումը»,- հավելել է թերթը: