22/01/2015 09:20
McDonald’s-ը գալիս է Հայաստան
$40 մլն ներդրումային ծրագրով Հայաստան է գալիս «ՌԻՈ» բրենդը: «Տաշիր» ընկերությունների խմբի մամլո խոսնակը «Ժամանակին» ներկայացրել է նախագծի մանրամասները` հայտնելով, որ McDonalds-ը «Տաշիր» ընկերությունների խմբի վաղեմի և հուսալի բարեկամն է, որը համարվում է ՌԴ-ում Rio-ի առևտրաժամանցային կենտրոնների հիմնական խարսխային վարձակալներից մեկը:
«Մեր նախագծի շրջանակներում ընկերության հետ ուրախությամբ կհամագործակցենք նաև Հայաստանում»,- ասել է նա: