22/01/2015 12:42
Չինաստանում արտադրված մի քանի ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան արգելվել է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով Չինաստանում արտադրված մի քանի ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան արգելվել է: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից:
Ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Ըստ աղբյուրի, այս հրամանի գործողությունը չի տարածվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) սույն հրամանի 1-ին կետում նշված ապրանքների վրա: