Լևիաֆանի հաջողության գաղտնիքը. Կյանքն, ինչպես որ կա

22/01/2015 20:07

Լևիաֆանի հաջողության գաղտնիքը. Կյանքն, ինչպես որ կա


Վերջին շրջանում համացանցում հայտնվեց Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը: Ֆիլմի թրեյլերի հայտնվելուց, իսկ հետո՝ Կաննում լավագույն սցենարի համար մրցանակ, այնուհետ՝ «Ոսկե գլոբուս» ստանալուց ու «Օսկարում» նոմինացվելուց հետո քննարկումներն արդեն իսկ սկսվել էին, բայց ֆիլմն ամբողջական տարբերակով հնարավոր եղավ դիտել մի փոքր ուշ: Հետևելով ռուսական համացանցային մամուլին՝ միանգամից կարելի էր ֆիքսել, որ «Լևիաֆանը» ամենաքննարկվող թեմաներից էր դառնալու:

Ֆիլմի պրոդյուսերները մեծ ջանքեր չգործադրեցին ֆիլմի ոչ լիցենզիոն տարբերակները համացանցից հեռացնելու համար, արդյունքում՝ կինոսիրողները երկար չսպասեցին՝ ֆիլմը դիտելով պաշտոնական պրեմիերայից առաջ:

Ֆիլմը դեռ շատերը չեն հասցրել դիտել, ուստի դրա բովանդակության մասին կփորձեմ շատ չխոսել: Չնայած, եթե նույնիսկ խոսեմ ու պատմեմ ֆիլմը րոպե առ րոպե, այն հնարավոր կլինի դիտել. ֆիլմում որևէ նոր բան բացահայտված չէ, բայց այս հանգամանքը այն անհետաքրքիր չի դարձնում, հակառակը՝ գոյություն ունեցող իրականությունն ու բոլորին կարծես թե հայտնի հանգամանքները ներկայացվում են այնպես, որ առաջացնում են հանրային մեծ ռեզոնանս: Հենց այստեղ էլ ռեժիսորը, կարծես, հավակնում է հաջողված ֆիլմ ունենալ՝ հայտնի բաների մասին պատմում է հանդարտ, առանց հատուկ էֆեկտների ու ինտրիգների, բայց, միաժամանակ, ժամանակի կոնկրետ առանձնահատկությունների ողջ ընտրանին կիրառելով:

Սա հետխորհրդային իրականությունն է, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, ռեժիսորը պարզապես պատուհան է ստեղծել այդ իրականությանը նայելու համար:

Շատերի կարծիքով ֆիլմում առկա ուղղակի, անթաքույց հղումները՝ ռուսական եկեղեցուն՝ իշխանության հետ սերտաճած լինելուն, պետական իշխանության մարմինների ոչ ադեկվատ վարքագծին, մեկ պատճառ ունեն՝ ֆիլմին հաղորդել ռուսական ներկա իրավիճակի մասին տարածված պատկերացնումներ, ապահովել ֆիլմի համար այլախոհականության քող և, ի վերջո, արևմտյան կինոշուկայում ու «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ներկայանալի հանդես գալ:

Այս մտայնությունը, սակայն, զրկվում է միանշանակությունից, երբ ֆիլմի առաջին րոպեից պարզ է դառնում, որ ֆիլմի ստեղծմանը աջակցել ՌԴ մշակույթի նախարարությունը:

Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ, մի կողմից, ֆիլմը ռուսական քաղաքական ու եկեղեցական էլիտայի, պետական անարդարության, կոռումպացված չինովնիկների ու եկեղեցու մասին է, մյուս կողմից աջակցվում է պետական օղակի կողմից:

Կա նաև մեկ այլ հանգամանք,  չնայած պետական աջակցությանը, այն չի հոնավորվել նույնքան, որքան, օրինակ, Բոնդորչուկի «Ստալինգրադը», որի վրա չնայած մեծ գումարներ էին ծախսվել, բայց այն այդպես էլ որևէ մրցանակ չշահեց, ու քննարկումներ առաջ չբերեց:

Չնայած իշխանության շատ ներկայացուցիչներ ու հոգևորականներ արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ՝ այն ենթարկելով քննադատության, բայց միասնական իշխանական վերաբերմունք ֆիլմին դեռևս չկա: Եթե լիներ, այն կարտահայտվեր քաղաքական որոշման տեսքով, ինչպես, սովորաբար, վերջին շրջանում լինում է: Բայց, քանի որ, այդ որոշումը չկա, ավելին՝ պետական համապատասխան օղակը ֆիլմի վրա սեփական կնիքն է դրել, ուրեմն այլ իրավիճակ ունենք: Ռուսական քաղաքականության ամենաբարձր մակարդակում ֆիլմի մեջ առանձնապես վտանգ չեն տեսել կամ էլ դրան վերաբերում է նեյտրալ:

Միգուցե, եթե շատ փորձենք քաղաքական ենթատեքստ գտնել ռուսական իշխանությունների հանգիստ պահվածքի մեջ, կարող ենք ֆիքսվել ֆիլմի կենտրոնական կերպարներից մեկի՝ դեպի նահանգ ընկերոջն օգնության շտապած իրավաբանի կերպարի վրա, որը մայրաքաղաքից եկել էր՝ նահանգապետի մասին կենտրոնական իշխանության մի ներկայացուցիչի ունեցած կոմպրոմատների թղթապանակով, արդարությունը վերակակնգնելու: (Ուրեմն մայրաքաղում կա արդարություն, իսկ նահանգներում այն մերժում են): Բայց սա արդեն ենթադրությունների դաշտից:  Փաստն այն է, որ ֆիլմի մոտիվացիաների մասին միանշանակ որևէ քաղաքական գնահատական տալ դժվար է:

Ֆիլմում առկա են բազմաթիվ շերտեր ու սյուժեներ, քաղաքական, աստվածաշնչյան, կենցաղային,  անձնական:  Շերտերը դասավորված են ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական, մեկը մյուսի հետ, մեկը մյուսի մեջ: Ու այս իմաստով ֆիլմը քաղաքական  է այնքանով, որքանով քաղաքական է դրա շերտերից մեկը, բայց ոչ բոլորը:

Ֆիլմի հավակնությունները՝ «Օսկար» ստանալու, բավական մեծ են: Ի վերջո, «Օսկարն» էլ քաղաքական իրավիճակից ոչ շատ հեռու մրցանակաբաշխություն է: «Օսկարի» մրցանակաբաշխության տրամաբնությունն էլ տարբերվում է եվրոպական փառատոններից, և շատ դեպքերում հաղթողների ընտրությունը տեղավորվում է այդ պահին առկա դոմինանտ քաղաքական նախապատվությունների շրջանակում: Այս պահին նպաստող հանգամանքը Արևմուտք-Ռուսաստան սուր լարվածությունն է: Ու, ինչպես երևաց առաջին արձագանքներից, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը ֆիլմին հենց քաղաքական կողմից էլ մոտեցել են: Ինքը ռեժիսորը ֆիլմի մասին իր մեկնաբանություններում առանձնապես շեշտադրում չի անում ֆիլմի՝ քաղաքական լինելու վրա, չնայած չի էլ բացառում ու ժխտում:

Ֆիլմի  սյուժեներից մեկը՝ ռուսական իրականության քննադատությունը, այդ թվում՝ հոգևոր և պետական իշխանության, կարող է դուր գալ ամերիկացիներին: Ինչպես, օրինակ, Բեն Աֆլեքի Արգոն, որ 2013-ին ստացավ «Օսկարը»: 

Այն, որ ֆիլմը հարուցել է հանրային քննարկումներ, ընդ որում՝ բավական հակասական, վկայում է նրա հաջողության մասին: Անկախ նրա որևէ մրցանակ ստանալու հանգամանքից, այն, ըստ էության, «սադրել» է կինոսերներից բացի բազմաթիվ այլ շրջանակների: Ֆիլմում հեքիաթ չկա, որևէ նորություն չկա, ֆիլմի ընթացքում առկա հույսի նշույլը, թե, ի վերջո, գոյություն ունեցող անարդարությունը կարող է հաղթահարվել, ֆիլմի վերջում սպառում է իրեն, ֆիլմը դիտողին զրկում է հույսի որևէ զգացումից:

Եվ, ուրեմն, անկախ ռեժիսորի մեզ անհայտ մտադրություններից, պարզ է մի բան, ֆիլմն ամորֆ չէ, այն ընդամենը չի դարձել հավանել - չհավանելու , հուզել - չհուզելու տիրույթում քննարկվող հարց: Դժվար է ասել՝  ֆիլմը հավանո՞ւմ ես, թե չէ, համաձա՞յն ես, թե ոչ, այն կարող է դուր չգալ ամբողջապես, կարելի է նկատել շերտերից մեկնումեկը կամ բոլորը միասին: Ու չնայած ֆիլմը որևէ հույս չի ներշնչում, այն միաժամանակ դուրս է գալիս սև-սպիտակ մակարդակի քննարկումներից, ֆիլմի գործող անձինք, ըստ էության, ո՛չ վատն են, ո՛չ լավը:. Հիշատակված իրավաբան ընկերը, օրինակ, որ չէր վարանել սեփական ժամանակն ու անվտանգությունը զոհել հանուն ընկերոջ, չի վարանում նաև դավաճանել նույն այդ ընկերոջը վերջինիս կնոջ հետ, չի վարանում անել դա նաև երկրորդ անգամ: Ֆիլմի կենտրոնական կերպարն էլ, որ համակարգի զոհն էր, փաստացի ընկերություն էր անում նույն այդ համակարգի ներկայացուցիչների՝ ոստիկանության տեղական պաշտոնյաների հետ:

Մարդիկ կարող են լինել և՛ լավը, և՛ վատը միաժամանակ, ամեն իրավիճակում առանձին վերցրած: Ի վերջո, Լևիաֆանը, ծովային հրեշն է, մեկը, որ մարդկանցից դուրս է, ոչ թե մարդկանցից մեկը, այլաբանորեն սա կարող է անեծք նշանակել համայնքի համար, իսկ ուղղակիորեն սա այն կյանքն է, եթե կուզեք քաղաքական, սոցիալական համակարգը, որում ապրում են բոլորը, թե՛ զոհերը, թե՛ դահիճները, ու չնայած այն մեզնից դուրս է, բայց ապրում է մեր կողքին, այն ընդամենը նկատել է պետք:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/11/2024 21:47 Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա 30/11/2024 21:29 Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Տիկնիզյանով 30/11/2024 21:10 Ներքին Հրազդան ջրատարում դի է հայտնաբերվել 30/11/2024 20:45 Վթար Մաշտոցի պողոտայում․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց 30/11/2024 20:27 Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը 30/11/2024 20:07 ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները 30/11/2024 19:50 Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան 30/11/2024 19:31 Պնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիր 30/11/2024 19:13 Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը 30/11/2024 18:51 Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է 30/11/2024 18:31 Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով. Վլադիմիր Մարտիրոսյան 30/11/2024 18:18 Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում․ Արմեն Աշոտյան 30/11/2024 18:05 Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ․ Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․ Փաստաբան 30/11/2024 17:52 Ալագյազ-Արթիկ ճանապարհը դժվարանցանելի է 30/11/2024 17:36 «Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով ռեկորդային է. Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի»․ Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) 30/11/2024 17:22 Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են «Հայաստան» խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից․ նրան առաջարկել են դուրս գալ խմբակցությունից 30/11/2024 17:07 Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի 30/11/2024 16:50 Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան․ Արտակ Զաքարյան 30/11/2024 16:34 Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի․ Կոբախիձե 30/11/2024 16:18 Լարսը բացվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 30/11/2024 16:06 Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Տիգրան Աբրահամյան 30/11/2024 15:52 Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Իշխան Սաղաթելյան 30/11/2024 15:45 Վրաստանում դեղորայքն էժան է հարկային քաղաքականության հաշվին, Հայաստանում շուկան ըստ ախորժակի է կառավարվում. Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) 30/11/2024 15:24 Հալեպի բնակչությունը մեծ վտանգի մեջ է, այդ թվում՝ հայությունը. առաջիկա ժամերին Իրանի և ՌԴ-ի արձագանքն էական է լինելու. Վարուժան Գեղամյան 30/11/2024 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը 30/11/2024 14:53 Վաղը սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում 30/11/2024 14:42 Նիկոլ Փաշինյանի կինը կառավարության շենքում ֆոտոսեսիա է արել (Տեսանյութ) 30/11/2024 14:15 Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 30/11/2024 13:52 «Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ 30/11/2024 13:22 Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին 30/11/2024 13:04 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել (Տեսանյութ) 30/11/2024 12:53 Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան 30/11/2024 12:39 Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. 6 վիրավոր կա 30/11/2024 12:25 Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան 30/11/2024 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում 30/11/2024 11:43 Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/11/2024 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան 30/11/2024 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր 30/11/2024 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է 30/11/2024 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» 30/11/2024 10:04 Գյումրիում տնակ է այրվել 30/11/2024 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար 30/11/2024 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից 30/11/2024 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված 30/11/2024 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն 30/11/2024 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն 30/11/2024 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը 30/11/2024 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու 30/11/2024 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին 30/11/2024 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին 30/11/2024 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը 30/11/2024 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում 30/11/2024 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին 30/11/2024 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը