22/01/2015 10:45
Սերժ Թանկյանն ու Թոմ Մորելոն ձայնագրել են «Crazy Train»-ի իրենց տարբերակը (Տեսանյութ)
«System of a Down»-ի հայազգի մենակատար Սերժ Թանկյանն ու կիթառահար Թոմ Մորելոն ձայնագրել են Օզի Օսբորնի «Crazy Train» երգի «cover» տարբերակը:
Այսպիսով երաժիշնտերը հարգանքի տուրք են մատուցել Օզի Օսբորնի խմբի կիթառահար, 1982 թվականին 25 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ռենդի Ռոդսին:
«Ռենդի Ռոդսը բոլոր ժամանակների իմ սիրելի կիթառահարն է: Ես իմ առաջին որդուն անգամ նրա անունով եմ կոչել: Մենք որոշեցինք վերակենդանացնել «Crazy Train»-ը՝ որպես հարգանքի տուրք ռոքի ամենամեծ հերոսներից մեկին»,- «The Rolling Stone»-ին տված հարցազրույցում ասել է Թոմ Մորելոն: