23/01/2015 14:40
Ուղեվարձը թանկացնե՞լ, թե՞ չթանկացնել. այս է խնդիրը
«Ուղեվարձի փոփոխության հարցը պետք է լինի օրենքի սահմաններում: Սա քաղաքապետարանի դիրքորոշումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, ով նախօրեին տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ հանդիպում է ունեցել քաղաքապետարանում:
Բանախոսը ներկայացրեց օրենքի դրույթները, ըստ որի, ուղեվարձի թանկացման համար կան որոշակի պայմաններ` դրամի փոխարժեք, պահեստամասերի, վառելիքի գնի բարձրացում:
Բացի նշված պատճառներով ուղեվարձի բարձրացումից, Հ. Եղիազարյանը խնդրի լուծման այլ ճանապարհ էլ է տեսնում, այն է` վառելիքը տալ ինքնարժեքով, հարկային բեռը թեթևացնել:
«Քաղաքապետարանում խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրել և փորձել խնդրին լուծում տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ տարբերակ կա, որ ուղավարձը մնա 100 դրամ, իսկ տարբերությունը փոխհատուցվի: