23/01/2015 10:51
Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը
Այս գիշեր 91 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, գրում է Риа-новости-ին, վկայակոչելով տեղի հանրային հեռուստաընկերությանը:
Նախորդ ամիս միապետի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և նա հոսպիտալացվել էր։ Թագավորը բուժզննում էր անցել Էր Ռիադի կլինիկաներից մեկում։ Հունվարին նրան դուրս էին գրել՝ «թոքային վարակ» ախտորոշումով, շնչառությունը հեշտացնելու համար հատուկ խողովակ էր տեղադրվել։ Վերջին 4 տարվա ընթացքում թագավորը մի քանի վիրահատության էր ենթարկվել ողնաշարի հատվածում։
Աբդուլահն աշխարհի ամենատարեց գործող միապետն էր։ Նա ծնվել է սաուդյան առաջին թագավոր Աբդուլ Ազիզ 2-րդի ընտանիքում։ Եղել է Մեքքայի քաղաքապետ, ով ղեկավարել է նաև ազգային գվարդիան: Եղել է նաև վարչապետի առաջին տեղակալ։ 1982-ից դարձել է թագաժառանգ, իսկ 2005-ին գահին փոխարինել է մահացած եղբորը։
Աբդուլահը հայտնի է իր դեմոկրատական հայացքներով: Օրինակ նա կարող էր թագավորական ընտանիքներին արգելել մահապատժի կիրառումը: Հենց նրա օրոք Սաուդյան Արաբիայում արգելվեց միապետի ձեռքը համբուրելը, որը փոխարինեց հասարակ ձեռքսեղմումով: