23/01/2015 12:11
Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են արտերկրյա ֆուտբոլային ակումբներ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է ՄԼՍ-ի առաջնությունը ներկայացնող «Չիկագո Ֆայր» ակումբը: Ամերիկյան ակումբն արդեն առաջարկ է կատարել Մովսիսյանին և պատրաստ է նրա հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:
Ամերիկյան առաջնություն տեղափոխվելու դեպքում Մովսիսյանի աշխատավարձը չի պակասի, քանի որ «Չիկագո Ֆայրը» պատրաստ է հայ հարձակվողին վճարել այնքան, որքան նա վաստակում է «Սպարտակում»՝ տարեկան 2,1 միլիոն եվրո:
Նշենք, որ Մովսիսյանին իրենց թիմերում են ցանկանում տեսնել նաև անգլիական «Հալ Սիթին» և գերմանական «Վոլֆսբուրգը»: