23/01/2015 19:52
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում՝ Դոնի Ռոստովում
Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում հունվարի 18-ին մատուցվել է պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ է կատարվել:
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ են դրել իրենց՝ վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի է ունեցել մոմավառություն:
Հունվարի 25-ին Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանսգտի կարգ կկատարվի նաև ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, ով ստացված վերքերից մահացավ հունվարի 19-ին: