24/01/2015 09:21
ԱԳՆ-ի լռությունը ոչ մի կերպ չի կոտրվում
«Չորրորդ իշխանությունը» գրել է. «Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տևական ժամանակ է` Պաշտպանության նախարարությունը հաղորդումներ է ներկայացնում սահմանային միջադեպերի մասին, դիվերսիոն փորձերի, որոնց արդյունքում կան զոհեր ու վիրավորներ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շփման գծում տեղի ունեցող լարվածության մասին լռում է: Այս օրերին ԱԳՆ որևէ ներկայացուցիչ խնդրին չի անդրադարձել, թեև քննարկումների արդյունքում հնչում է մեկ հարց` արդյոք Հայաստանը դիմելո՞ւ է (կամ գուցե արդեն դիմե՞լ է) ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին: Թե ի՞նչն է պատճառը, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի անդրադառնում այս հարցին, գերատեսչությունը որևէ տեղեկատվություն չի հրապարակում, արդյոք դիվանագիտական խողովակները աշխատո՞ւմ են, թե ոչ, այդպես էլ մնում է անպատասխան: ԱԳՆ ներկայացուցիչները չեն պատասխանում լրագրողների հարցապնդումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: