24/01/2015 09:15
Դավիթ Լոքյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Մկրտչյանը, հնարավոր է, շուտով կառավարությունում հայտնվեն
«Հրապարակի» տեղեկություններով` հունվարի 16-ից Դիլիջանում մեկնարկած ՀՅԴ ընդհանուր ժողովը կավարտվի շաբաթ օրը, որից հետո նորընտիր Բյուրոն կհավաքվի և կընտրի Բյուրոյի ներկայացուցչին, «որը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե ընկեր Վիգենը, այլ ընկեր Հրանտը»,- ցավով ասեց Վիգենի կողմնակից մեր զրուցակիցը:
«Իսկ եթե բյուրոյի կազմում չլինեն Դավիթ Լոքյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Մկրտչյանը և էլի մի քանիսը, ուրեմն պետք է ենթադրել, որ նրանք տեսանելի ժամանակահատվածում կարող են հայտնվել ՀՀ կառավարությունում: Ի դեպ, ավելի հավանական է, որ Լևոն Մկրտչյանը նախարար և ոչ թե դեսպան դառնա, իսկ եթե նրանք ընդգրկված լինեն Բյուրոյում, ապա ՀՅԴ-ի` կոալիցիայի անդամ դառնալն այս փուլում տեղի չի ունենա»,- հավելել է թերթը: