26/01/2015 16:20
Հունան Պողոսյան. Աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը
2014 թ. ընթացքում աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Հ. Պողոսյանի խոսքով՝ 7.5%-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, աճել են նաև սպանության, սպանության փորձերի դեպքերը:
Հ. Պողոսյանը ասաց, որ նվազել են գողությունների դեպքերը: