26/01/2015 14:52
Հունան Պողոսյան. Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները
Գյումրիում ընտանիքի սպանդի գործով մեղադրյալ ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ լուրերը, որ Պերմյակովին Հայաստանի ոստիկանության կողմից հայտնաբերել ու ռուս սահմանապահներին են հանձնել, իրականությանը չեն համապատասխանում:
Հ. Պողոսյանը ասաց, որ իրենց համար գերխնդիր չի եղել, թե ով կբռնի Պերմյակովին, իսկ այն կարծիքը, որ ոստիկանությունը լավ չի աշխատել է, ճիշտ չէ:
«Մենք համագործակցել ենք Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ: Այդ օրը դեպքից հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, թե որտեղ կարող է լինել Պերմյակովը, նաև՝ հայ-թուրքական սահմանից»,- ասաց Հ. Պողոսյանը: