26/01/2015 12:12
«Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող առևտրականները հրաժարվեցին բարձրանալ Վարչապետի մոտ
«Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող առևտրականների հետ խոսելու համար Կառավարությունից դուրս եկավ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ են հավաքվել Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներն, ովքեր բողոքում են փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից:
Նա առաջարկեց 10 հոգանոց խմբով ժամը 13։30–ին բարձրանալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, սակայն հավաքվածները մերժեցին առաջարկը՝ նշելով, որ իրենք բանակցելու ոչինչ չունեն և պահանջում են կասեցնել «Շրջանառութան հարկի մասին» օրենքը: