26/01/2015 10:37
Արոնյանը պարտություն է կրել և «Tata Steel 2015»-ն ավարտել է 5.5 միավորով
«Tata Steel» շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր չինացի Դինգ Լիրենի հետ:
Պարտիայի 54-րդ քայլին Արոնյանը պարտություն է կրել և «Tata Steel 2015»-ն ավարտել է 5.5 միավորով:
13-րդ տուրի մյուս զույգերը՝ Կարլսեն - Սարիչ, Կարուանա - Վաշիե-Լագրավ, Յիֆան - Իվանչուկ, Ջոբավա - Ռաջաբով, Սո - Վան Վելի, Վոյտաշեկ - Գիրի:
Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից առաջ՝ 1.Կարլսեն՝ 8.5, 2.Գիրի՝ 8, 3-5.Վաշիե-Լագրավ, Սո, Լիրեն՝ 7.5, 6-7.Իվանչուկ, Կարուանա՝ 7, 8.Ռաջաբով՝ 6, 9.Արոնյան՝ 5.5, 10.Վոյտաշեկ՝ 5, 11.Յիֆան՝ 4.5, 12-13.Վան Վելի, Սարիչ՝ 4, 14.Ջոբավա՝ 2: