26/01/2015 11:38
«Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող առևտրականները նորից Կառավարության շենքի մոտ են
Այս պահին Կառավարության շենքի մոտ են հավաքվել Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներն, ովքեր բողոքում են փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից:
Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով նախատեսվում է, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 %-ից կնվազեցվի 1 %-ի, բայց սրան զուգահեռ տնտեսվարողները կպարտավորվեն գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի առևտրականների կազմակերպած բողոքի ցույցերից հետո ԱԺ-ն որոշեց օրենքում փոփոխությունների կիրառումը հետաձգել մինչև 2015թ.-ի փետրվարի 1-ը: