26/01/2015 15:23
Փոխոստիկանապետ. Կա վարկած, որ Պերմյակովը միայնակ չի գործել
Գյումրիում ընտանիքի սպանդի օրը ռուսական ռազմաբազայից ևս 6 զինծառայողի փախուստի մասին լուրը իրական չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով, սակայն, նախաքննությունը դիտարկում է այն հնարավոր վարկածը, որ Վ. Պերմյակովը միայնակ չի գործել, սակայն բոլոր վարկածները ուսումնասիրվում են, որից հետո կհերքվեն կամ կհաստատվեն:
Նա ասաց, որ հայ և ռուս իրավապահները համատեղ աշխատում են և նախաքննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի: