27/01/2015 10:13
Հերքվել է այն վարկածը, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին
ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:
Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար:
«Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնի է դարձել նաև, որ ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինս, թերթի տեղեկություններով, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին: