27/01/2015 12:20
Սեյրան Օհանյան. ՀՀ ԶՈւ ուղղաթիռի խոցման դեպքով պաշտոնանկություններ են եղել
ՀՀ ԶՈւ ուղղաթիռի խոցման դեպքից հետո, ծառայողական քննության արդյունքում, եղել են մի շարք պաշտոնանկություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
«Այո, հարուցված է նաև քրեական գործ, որը հիմա էլ ընթացքի մեջ է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ իսկ եղե՞լ է արդյոք խոստացված անհամաչափ պատասխանը.
«Անհամաչափ պատասխան եղել է ու դրանք տրվում են միշտ»,- պատասխանեց նախարարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: