27/01/2015 09:54
«ԵԱՀԿ-ն Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորն է». Երևանում բողոքի ակցիա է կայանալու. «Առավոտ»
Հունվարի 29-ին ԵԱՀԿ գրասենյակի մոտ բողոքի ցույց է կայանալու՝ «ԵԱՀԿ-ն Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորն է» խորագրով, որի կազմակերպիչը քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանն է: Պատասխանելով «Առավոտի» հարցերին, թե ովքե՞ր են մասնակցելու այդ ակցիային, ինչո՞ւ որոշեցին հիմա այն կազմակերպել, ո՞րն է դրա նպատակը, արդյոք ակցիայի միջոցով ինչ-որ բանի կհասնե՞ք, Կարեն Վարդանյանը ասել է, որ ակցիային կմասնակցեն բոլոր ցանկացողները:
«Ակցիան որոշվել է հիմա կազմակերպել, որովհետև ամեն օր հրադադարի խախտումներ են լինում, իսկ այդ կառույցը իր գործը չի անում: Ռուսական կողմին ու իշխանույթուններին մեղադրողներն էլ շատ են, բայց ոչ մեկը, չգիտես ինչու, չի համարձակվում ԵԱՀԿ-ին մեղադրել: Ակցիայի ժամանակ կլինեն մի շարք մարդիկ, քաղաքացիներ, լրագրողներ, ազատամարտիկներ, հիմնականում՝ ազգային մտածելակերպ ունեցողները», -ասել է նա: