27/01/2015 12:09
Փաստաբան. Շիրակի փաստաբանները պատրաստ են անվճար օգնել Ավետիսյաններին
Փաստաբան Հայկ Հարությունյանն իր Facbook-յան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է.
«Շիրակի մարզի փաստաբանների անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, այդ թվում հանդես գալ որպես ներկայացուցիչ: Եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք ամբողջ 30 փաստաբաններով ներգրավել և օգնություն ցուցաբերել:
Քանի որ մենք չենք ճանաչում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և չգիտենք՝ ով է հանդես գալու որպես իրավահաջորդ, շահագրգիռ անձանց խնդրում եմ տեղեկացնել Ավետիսյանների հարազատներին մեր պատրաստակամության մասին և հայտնեն մեր տվյալները»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։