27/01/2015 17:00
Ավետիսյանների սպանության գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։