27/01/2015 19:54
«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում
Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը։ Այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր, առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին, կներկայանան 16 երկրի մասնակից, իսկ երկրորդում՝ մայիսի 21-ին՝ 17 երկիր։
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում: Հայաստանից բացի ելույթ կունենան Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Դանիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի և Հունգարիայի մասնակիցները։
«Մեծ հնգյակի» երկրները՝ Իտալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, ինչպես նաև մրցույթի կազմակերպող կողմը միանգամից հայտնվում են եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 23-ին։