28/01/2015 09:30
Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում.«ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ և աշխատավարձի գումարները «փոխհատուցելու» է պաշտոններով։
Թերթը մեկնաբանել է.
«Զավեշտն այն է, որ հիմնարկի (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու և իրենց պաշտոններ տալու։ «Շեֆի» նկատմամբ նման վստահությունն, իհարկե, միանգամայն ողջունելի է, մանավանդ, որ նման հարցերում երկու ամիսը մեծ ժամկետ չէ։