29/01/2015 11:03
Հայ գեղասահորդուհին գրավել է 7-րդ հորիզոնականը
Եվրոպայի պատանեկան Օլիմպիական փառատոնի գեղասահքի մրցումներում իր ելույթներն ավարտել է Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը:
Հայ մարզուհին, ով 30 մրցակցուհիների պայքարում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում կարճ ծրագրից հետո, ազատ ծրագրում գրանցել է 10-րդ արդյունքը (70.03) և ընդհանուր հաշվարկում 122.97 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացնող Ալեքսանդրա Պրոկլովան 152,86 միավորով: