29/01/2015 13:46
Թաթուլ Մանասերյան. ԿԲ-ի որոշումը ճիշտ դեղամիջոցը չէ
«Կենտրոնական բանկի որոշումը ճիշտ դեղամիջոցը չէ, որով կարելի է խուսափել ճգնաժամից»,-այսօր այս մասին լրագրողների հետ հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` խոսելով ԿԲ-ի որոշման մասին, ըստ որի, Հայաստանում գործող բանկերը մինչև 2017-ը պետք է վեց անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի:
Այս առումով տնտեսագետը մտահոգություններ ուներ, նախ՝ որքանով են արդյունավետ կառավարվում ռիսկերը և թե որքանով են ծառայում բանկերը տնտեսության զարգացմանը:
Թ. Մանասերյանը հիշեցրեց, որ բանկերը նպաստում են տնտեսության զարգացմանը, հակառակ դեպքում` բանկերի դերը դառնում է ինքնանպատակ:
«ԿԲ-ի որոշման հիմնական նպատակը ֆինանսական համակարգի կայունությունն ու կառավարելիությունն է, իսկ թե որքանով դա իրականություն կդառնան, ապա դա կախված է ոչ միայն ԿԲ-ից, այլև`ամբողջ տնտեսությունից»,- ասաց տնտեսագետը: