«Ուզում ենք կարծրատիպեր կոտրել». ՈւՀԱ (КВН) Արցախի հավաքականը վերադարձել է Սոչիի միջազգային փառատոնից

29/01/2015 17:18

«Ուզում ենք կարծրատիպեր կոտրել». ՈւՀԱ (КВН) Արցախի հավաքականը վերադարձել է Սոչիի միջազգային փառատոնից


Այս տարվա հունվարի 12-ին Ուրախների և հնարամիտների ակումբի Արցախի հավաքականը Սոչիում մասնակցեց ՈւՀԱ «КиВиН-2015» միջազգային փառատոնին:

Արցախյան թիմի` միջազգային փառատոնին մասնակցելու մասին լուրերը տարածվեցին դեռ նախորդ տարվա աշնանն ու արժանացան հարևան պետության սպասելի արձագանքին. բողոքներ փառատոնի կազմակերպիչներին, ճնշումներ երկրի արտգործնախարարության մակարդակով և, այնուամենայնիվ, Արցախի հավաքականը մեկնեց Սոչի, ելույթ ունեցավ ու Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո հյուրընկալվեց մեր խմբագրությունում:

***

«Այս փառատոնի դեպքում մեզ համար ամենակարևորը մասնակցությունն ու Արցախ անունը հնչեցնելն էր»,- ասում է Արցախի ՈւՀԱ հավաքականի ավագ Դավիթ Վանյանն ու ավելացնում.

«Այսպիոսով՝ մենք փորձում ենք կոտրել Արցախի վերաբերյալ ստեղծվող կարծրատիպերը, թե այն պատերազմի մեջ գտնվող, չբնակեցված մի տարածք է: Մենք ցույց ենք տալիս, որ այն կա, ապրում է ու կատակում»:

Իսկ ՈւՀԱ շրջանակներում Արցախում կատակում են 1998թ.-ից.

«Այդ տարի ստեղծվեց ՈւՀԱ ասոցիացիան: Սկսվեցին միջբուհական առաջնություններ, ստեղծվեցին մի քանի թիմեր:Ես այդ ժամանակ խաղում էի թիմերից մեկում»,- պատմում է Դավիթը` հիշելով, որ, ներքին առաջնություններում որոշակի հաջողությունների հասնելով, որոշվեց մասնակցել նաև արտերկրի փառատոններին.

«Առաջին անգամ Արցախ անունն ՈւՀԱ-ում շեշտվեց 2004թ.-ին` «Кубок Питера» առաջնությանում: Այն ժամանակ ստեղծվել էր համատեղ թիմ, որը կոչվում էր «Сборная Армении и Нагорного Карабаха»: Հետո` մեկ այլ թիմի հետ, մեզանից երկու հոգի գնացին Սոչի` փառատոնի: Պարզ է, որ մի շարք խնդիրների պատճառով չէինք կարողանում առանձին թիմով հանդես գալ, բայց այս անգամ որոշեցինք, որ պիտի անենք հենց այդպես»,- պատմում է Դավիթ Վանյանն, ով հիմա նաև Արցախի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահն է:

Դավիթի խոսքով՝«Амик»-ի («Александр Масляков и Компания») կողմից փառատոնների մասնակցության հրավեր մի քանի անգամ եղել է նաև նախկինում, սակայն ֆինանասական ու մի շարք այլ խնդիրների պատճառով մասնակցել չէր ստացվում:

Թիմի մասնակիցներից հետաքրքրվում եմ` ի՞նչ արձագանքներ եղան Արցախում, երբ իմացան միջազգային փառատոնին մասնակցելու մասին, ի՞նչպես էին ընտրում ներակայացվող կատակներն ու առհասարակ` ինչպե՞ս էին պատրաստվում:

Բոլորը միասին պատասխանում են` ոգևորությունը մեծ էր: Աջակցում էին հարազատներն, ընկերները` բոլոը:

«Ինչ վերաբերում է ընտրվող հումորներին, իսկապես,  մեծ ազդեցություն ուներ մեր որտեղից լինելը: Մենք աբստրակտ, նեյտրալ հումորներ պիտի անեինք ու դրանք պիտի հասկանալի լինեին բոլորին: Քաղաքական թեմաներ պիտի առհասարակ չլինեին: Մի նախադասությամբ` գնալուց առաջ էլ պատկերացնում էինք, թե ինչ, այսպես ասած,  պատերազմ է լինելու այնտեղ»,- պատմում է Դավիթ Վանյանը:

Նրան լրացնում է թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ով, ՈւՀԱ-ի մեծ փորձառություն ունենալով,  ի սկզբանե առաջարկել է օգնել ու աջակցել թիմին:

«Ներկայացվող հումորների մասով` ինքներս մեր առաջ խնդիր էինք դրել չլինել ստանդարտ կովկասյան թիմ: Փորձը ցույց է տալիս` կովկասյան այն հումորը, որը մեզ համար սովորական է ու սիրելի` արդեն չի ընդունվում, չի անցնում: Եվ այդ գիտակցելով՝ այլ ուղղությամբ գնացինք: Միակ մաքուր կովկասյան հումորը սա էր` «Арцахские орлы настолько гордые, что не соглашаются сниматся на телеканале Animal Planet» » - պատմում է  Գեորգին: 

Դավիթ Վանյանի խոսքով` իրենք շատ լավ պատկերացնում էին, թե ինչ կլիներ, եթե ընտրեին սուր քաղաքական հումորներ կամ օգտագործեին արցախյան սիմվոլիկա:

«Մեր տեքստերը խմբագիրները երկու անգամ են ստուգել` նոր կարողացել ենք բեմ բարձրանալ»,- ասում է թիմի ավագը:

«Որ պատկերացնեք, թե ինչ ճնշում կար, ուղղակի կասեմ, որ «Амик»-ի վրա փորձում էին ազդել Ադրբեջանի արտգործնախարարության մակարդակով»,- ավելացնում է Գեորգի Ավետիսյանը:

Արցախի հավաքականի խոսքով` Սոչիում իրենք ադրբեջանական թիմերի հետ չեն առնչվել: Թիմերի քանակը շատ մեծ էր ու բացի այդ, հավանաբար, մյուս կողմին հրահանգ էր տրված որևէ կոնտակտի չգնալ:

Ինչ վերաբերում է ելույթին, այն տևել է երեք րոպե, ինչպես սահմանում է փառատոնի կանոնակարգը.

«Տղաների մոտ լարվածությունը մի քիչ զգացվեց: Նախ այդ քաղաքական ասպեկտն էր ու բացի այդ էլ թիմում միայն մեկ տղա ունենք, ով մասնագիտությամբ հենց դերասան է, մյուսները նման մեծ բեմում, կարելի է ասել, առաջին անգամ էին: Եվ բարդ է կատակել հատկապես այն դեպքում, երբ  դահլիճի առաջին շարքից քեզ նայում է ՈւՀԱ-ի, այսպես ասած, ողջ էլիտան»,- ասում է Գեորգի  Ավետիսյանը:

Ի դեպ՝ թիմի կազմն ու մասնակիցների հիմանական մասնագիտություններն էլ բավական հետաքրքիր են՝ փրկարարից մինչև գինեգործ ու տնտեսագետ: Այնպես որ՝ ծանոթանանք, ՈւՀԱ Արցախի հավաքական:

 

Դավիթ Վանյան (թիմի ավագ)

Քաղաք Ստեփանակերտ: Արցախի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահ:
Հիմնական մասնագիտությունը՝ տնտեսագիտություն և աուդիտ:
«Ամեն անգամ, երբ սկսվում է ՈւՀԱ-ն, ինձ մոտ ամեն բան երկրորդ պլան է անցնում»:
 

Դավիթ Ավագիմյան
Քաղաք Շուշի:
«Պատասխանատու եմ թիմի երաժշտական, նկարչական ու ձևավորման մասով:
Մասնագիտությամբ նկարիչ-ձևավորող եմ: ՈւՀԱ-ին առնչվում եմ 2008թ.-ից: Այն ժամանակ ելույթ էի ունենում դրան զուգահեռ բացված «Ադրենալին» հումորային ակումբում»:
 

Անդրանիկ Մեսրոպյան
Քաղաք Ստեփանակերտ: ՈւՀԱ-ում է 2014թ.-ից:
«Մասնագիտությամբ փրկարար եմ ու երգիչ: Հումորը գործի մեջ չի օգնում (ծիծաղում է), բայց փորձում եմ համատեղել: Մեր փրկարարական աշխատանքը 24-ժամյա է, հետո՝ երեք օր ազատ եմ ու այդ օրերին էլ անցկացնում եմ ՈւՀԱ-ով»:
 

Տիգրան Գալստյան
Քաղաք Ստեփանակերտ:
«Մասնագիտությամբ գինեգործ եմ: ՈւՀԱ-ի հետ առնչվում եմ 2008թ.-ից: Եղել եմ նաև «Ադրենալին» ակումբում»:
Տիգրանի մասին թիմակիցներն ասում են, որ ամենադժվար իրավիճակում էլ  «գրպանում մի կատակ կունենա»:

 

Դավիթ Ղահրամանյան
Քաղաք Ստեփանակերտ:
«Մասնագիտությամբ դերասան եմ: Աշխատում եմ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում: Նաև զբաղվում եմ լուսանկարչությամբ:
Հիմա սափրված չեմ՝ տարիքով եմ երևում, բայց առհասարակ թատրոնում ինձ հիմանականում երեխաների դերեր են վստահում, որոնք հիմանականում բարի ու դրական են, այնպես որ թատերաշրջանի ժամանակ իմ ունեցած կերպարը չի խանգարում ՈւՀԱ-ի փորձերին»: 

 

Գեորգի Ավետիսյան (թիմի ղեկավար)
Քաղաք Երևան:
«Անասնաբույժ եմ: Հանրապետական անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական լաբորատոր կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն:
ՈւՀԱ հիմա չեմ խաղում: Խաղացել եմ դեռ 1996թ.-ին:  Facebook-ում տեսա, որ կա նման հրավեր, կա Արցախ անունը ու ունեցածս փորձով ցանկացա գոնե ինչ-որ կերպ օգնել տղաներին»:

 



Օվսաննա Պետրոսյան (թիմի միակ աղջիկը)
Քաղաք Ստեփանակերտ:
Օգնում է տղաներին ամեն ինչով՝ ձևավորում է բեմական հագուստը, զբաղվում է դիմահարդարմամբ: Հարցազրույցին Օվսաննան չի մասնակցում, այնպես որ տղաներն անկեղծանում են ու փոխանցում, որ նրան առանձնահատուկ շատ են սիրում:

***

Առաջիկայում հավաքականը պատրաստվում է մասնակցել ևս մեկ միջազգային փառատոնի՝ Տարածաշրջանային լիգային, որը կանցկացվի Ստավրոպոլում:
Թիմը ելույթ կունենա՝ «С хлебом и солью, город Степанакерт» նոր անունով:

Գեորգի Ավետիսյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ նման ելույթների կարևորությունը շատ մեծ է.

«Եթե լուրերն, օրինակ, ունեն 5 տոկոսանոց ռեյտինգ և չունեն կրկնություն, ՈւԱՀ-ն ունի 25 տոկասանոց ռեյտինգ, կրկնություններ և YouTube տարբերակ: Այնպես որ՝ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին ու դեռ կաջակցեն թիմին»,- ասում է թիմի ղեկավարը:

Շնորհակալությունների շարքը շարունակում է Դավիթ Վանյանը.

«Սա, իսկապես, շատ կարևոր է, որովհետև, եթե այդ մարդկանց ֆինանասական օգնությունը չլիներ, չէր լինի ոչինչ: Առաջին հերթին շնորհակալ ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսաելյանին, Վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանին, Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին և մի շարք մեր հայրենակիցներին:
Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ, իսկապես, աջակցում էին՝ մեր հարազատներին, ընկերներին ու բոլորին, ովքեր հենց հիմա էլ սպասում են մեզ Արցախում»,- ասում է Դավիթն ու ավելացնում.

«Ցանկացած թիմ, որն այսօր մենք տեսնում ենք հեռուստաեթերում, միանգամից այդպես չի հայտնվել էկրաններին: Բոլորն էլ քայլ առ քայլ են սկսել: Սա մեր առաջին քայլն էր, մեր առջև դրված նշաձողը, որը պիտի գնալով ավելի ու ավելի բարձրացնենք»:

 

 

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/11/2024 21:47 Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա 30/11/2024 21:29 Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Տիկնիզյանով 30/11/2024 21:10 Ներքին Հրազդան ջրատարում դի է հայտնաբերվել 30/11/2024 20:45 Վթար Մաշտոցի պողոտայում․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց 30/11/2024 20:27 Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը 30/11/2024 20:07 ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները 30/11/2024 19:50 Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան 30/11/2024 19:31 Պնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիր 30/11/2024 19:13 Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը 30/11/2024 18:51 Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է 30/11/2024 18:31 Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով. Վլադիմիր Մարտիրոսյան 30/11/2024 18:18 Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում․ Արմեն Աշոտյան 30/11/2024 18:05 Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ․ Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․ Փաստաբան 30/11/2024 17:52 Ալագյազ-Արթիկ ճանապարհը դժվարանցանելի է 30/11/2024 17:36 «Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով ռեկորդային է. Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի»․ Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) 30/11/2024 17:22 Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են «Հայաստան» խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից․ նրան առաջարկել են դուրս գալ խմբակցությունից 30/11/2024 17:07 Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի 30/11/2024 16:50 Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան․ Արտակ Զաքարյան 30/11/2024 16:34 Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի․ Կոբախիձե 30/11/2024 16:18 Լարսը բացվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 30/11/2024 16:06 Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Տիգրան Աբրահամյան 30/11/2024 15:52 Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Իշխան Սաղաթելյան 30/11/2024 15:45 Վրաստանում դեղորայքն էժան է հարկային քաղաքականության հաշվին, Հայաստանում շուկան ըստ ախորժակի է կառավարվում. Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) 30/11/2024 15:24 Հալեպի բնակչությունը մեծ վտանգի մեջ է, այդ թվում՝ հայությունը. առաջիկա ժամերին Իրանի և ՌԴ-ի արձագանքն էական է լինելու. Վարուժան Գեղամյան 30/11/2024 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը 30/11/2024 14:53 Վաղը սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում 30/11/2024 14:42 Նիկոլ Փաշինյանի կինը կառավարության շենքում ֆոտոսեսիա է արել (Տեսանյութ) 30/11/2024 14:15 Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 30/11/2024 13:52 «Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ 30/11/2024 13:22 Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին 30/11/2024 13:04 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել (Տեսանյութ) 30/11/2024 12:53 Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան 30/11/2024 12:39 Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. 6 վիրավոր կա 30/11/2024 12:25 Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան 30/11/2024 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում 30/11/2024 11:43 Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/11/2024 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան 30/11/2024 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր 30/11/2024 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է 30/11/2024 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» 30/11/2024 10:04 Գյումրիում տնակ է այրվել 30/11/2024 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար 30/11/2024 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից 30/11/2024 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված 30/11/2024 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն 30/11/2024 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն 30/11/2024 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը 30/11/2024 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու 30/11/2024 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին 30/11/2024 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին 30/11/2024 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը 30/11/2024 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում 30/11/2024 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին 30/11/2024 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ)