29/01/2015 10:13
«Մի մոռացեք». Հայտնի է Եվրատեսլի 2015 թվականի Ֆրանսիայի երգը
Եվրատեսիլ 2015-ում Ֆրանսիան կներկայացնի Լիզա Էնգելը: Երգչուհին խիստ հանդիսատեսի դատին կներկայանա «Noubliez pas» երգով: Երգի վերնագիրը թարգմանաբար նշանակում է «Մի՛ մոռացեք»:
Եվրատեսիլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երգն առաջին անգամ ներկայացվել է Նոյեմբեր ամսին՝ I-ին Համաշխարհային պատերազմին նվիրված համերգի ժամանակ, իսկ մասնակցության Եվրատեսիլին մասնակցելու համար երգն ընտրվել է երեկ:
Երգչուհին իր հարցազրույցներից մեկում պարզաբանել է, որ երգը նվիրված է ոչ միայն 1-ին Համաշխարհային Պատերազմին, այլ նաև պատմության ցանկացած ժամանակահատվածում տեղի ունեցած կոնֆլիկտային իրադարձություններին։
Համացանցում հայտնվելուն պես երգն ակտիվ քննարկման առիթ է դարձել: Ուշագրավ է այն, որ Լիզան բազմիցս ելույթ է ունեցել Շառլ Անզնավուրի հետ։ Կարծիք կա անգամ, որ երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին, իսկ օգտատերերից ոմանք էլ գտնում են, թե երգը նվիրված վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձություններին: