30/01/2015 09:44
Արմավիրում վստահ են, որ գործող քաղաքապետը կրկին առաջադրվելու է. «ՀԺ»
Արմավիր քաղաքում մարտի 15-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում, որպես հավանական թեկնածու, շրջանառվում է երեք անուն՝ գործող քաղաքագետ Ռուբեն Խլղաթյան, ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդի Արտակ Գևորգյան, ինչպես նաև՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյան:
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ Արմավիրում վստահ են, որ Խլղաթյանը հաստատ է առաջադրվելու, չնայած՝ քաղաքապետն ինքը դեռ այդ մասին հրապարակավ չի հայտարարել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: