30/01/2015 12:39
Կառավարությունում ՓՄՁ ներկայացուցիչների հետ հանդիպում է նախատեսված
«Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ առևտրականների դժգոհություններինն այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով, թե որքանով է արդար առևտրականների պահանջը օրենքի վերաբերյալ:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ նախատեսված է փոխզիջումային տարբերակ, այն է` պետությունը նվազեցրել է հարկային բեռը, փոխարենը փաստաթղթավորման պարտադիր պահանջ է դրվել:
Նա անդրադարձավ նաև տնտեսվարողների հաջորդ դժգոհությանը, այն է` գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ, Վ. Միումյանը պատասխանեց, որ ձևը բավականին հեշտացրել են՝ չբացառելով, սակայն, որ իրազեկման հետ կապված խնդիրներ կան:
Հ. Աբրահամյանը նշեց, որ այսօր կազմակերպվելու է հանդիպում տնտեսվարողների հետ. «Կառավարությունը առևտրականների հետ ինչ պայմանավորվել էր, կատարել է»:
Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Կառավարությունից, վարչապետը մտադիր է ընդունել 12 ցուցարարի: