30/01/2015 12:23
Կառավարության շենքի դիմաց նստացույց է մեկնարկել
«Այս պահից սկսած՝ ես հայտարարում եմ, որ ես անցնում եմ անժամկետ նստացույցի` մինչև չնախատեսվեն համապատասխան քայլեր: Ես` Արտակ Խաչատրյանս, հայտարարում եմ, որ ես անցնում եմ նստացույցի, որի իրավունքն ունեմ և դա նախատեսված է ՀՀ օրենքներով»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ցուցարարներից մեկը, ինչը բուռն կերպով ընդունվեց բողոքող ձեռնարկատերերի կողմից:
Մինչ Ա. Խաչատրյանը բանակցում էր ոստիկանի հետ, ով թույլ չէր տալիս նրան նստացույցն իրականացնել Կառավարության շենքի աստիճաններին, ցուցարարները վանկարկում էին «կա-սե-ցում», ոմանք նաև պահանջում էին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջնի նրանց մոտ` վանկարկելով«Վար-չա-պետ»:
Ա. Խաչատրյանը հայտարարեց.
«Ես նստացույցս կանեմ ծառի տակ»,- նշեց նա: Ցուցարարներից ոմանք նստեցին նրա կողքին, մեկն էլ ասաց, որ հորդորում է յուրաքանչյուրին թեկուզ մեկ օրով միանալ նստացույցին:
Այս պահին Ա. Խաչատրյանի կողքին սառը հատակին նստել կամ պպզել է ցուցարարների մեծամասնությունը: