30/01/2015 11:42
«Եկեք շատ չֆետիշացնենք Ալավերդյան Արմենին, նա վաղուց իրեն սպառել է»
«Պարոն Ալավերդյան, պարոն Խաչատրյան, պարոն Աբրահամյան….. Դուք բոլորդ պատասխանատու եք այս օրենքի համար, խնդրում ենք ձեզ, պահանջում ենք` ներկայացեք այստեղ, բարեհաճեք ու ձեր բացատրությունները տվեք, ու եթե չեք կարողանալու մեզ համոզել, պահանջելու ենք կասեցում»,- Կառավարության շենքի դիմաց բարձրախոսով հայտարարեցին ցուցարարները` պահանջելով, որ կառավարության անդամները իջնեն իրենց մոտ, քանի որ «ոչ մի դահլիճում այսքան ժողովուրդ տեղ չի անի»:
Հայտարարություն-պահանջը հաջորդ րոպեին իսկ փոխեց իր երանգավորումը.
«Դուք եք մեզ ծառայելու, ոչ թե մենք ձեզ: Ժողովուրդը ձեզ ընտրել է, որ մեզ ծառայեք , ոչ թե հակառակը: Էդ ժողովրդի քրտինքը, որ ուտում եք, ինչի՞ եք նրան վնաս տալիս: Բարեհաճեք պատասխան տվեք»,- հայտարարվեց նույն ցուցարարի կողմից, ժողովուրդն էլ սկսեց սուլել:
Ի դեպ, ցուցարարները իրենց վանկարկումներում պահանջում էին նաև ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի ներկայությունը ու շատերը հենց նրանից էին ակնկալում պատասխան, սակայն ցուցարարներից մեկը հորդորեց.
«Եկեք շատ չֆետիշացնենք Ալավերդյան Արմենին, քանի որ նա վաղուց իրեն սպառել է: Ժողովրդական լեզվով ասած` եկեք նրան բանի տեղ չդնենք»:
Նշվեց, որ եթե դրական պատասխան չստանան, «Շրջանառության հարկի մասին» օրենքը չկասեցվի, ապա ձեռներեցնելը պատրաստվում են մասայաբար դիմում գրել ու հանձնել կառավարությանը: