31/01/2015 15:26
Վալերի Պերմյակովից վերցվել են տարբեր փորձանմուշներ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից օրեր առաջ վերցվել են տարբեր փորձանմուշներ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ Պերմյակովի արյան և մազի փորձանմուշներ, և դեպքի վայրից հայտնաբերված հետքերի վերցված փորձանմուշների հետ նշանակվել են համեմատական, դատակեսնաբանական, գենետիկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Բոլոր փորձաքննություններն իրականացվում են ՀՀ փորձագիտական կենտրոններում: