03/02/2015 09:47
Այսօր Երևանի պատմության մեջ ամենատաք փետրվարի 3-ն է սպասվում
Այսօր Երևանի պատմության ամենատաք փետրվարի 3-ն է սպասվում. օդի ջերմաստիճանը ցերեկը կանխատեսվում է +16 աստիճան: Երևանի պատմության մեջ ամենատաք փետրվարի 3-ը, ըստ «Հայկական ժամանակի», եղել է 1987 թվականին. այդ օրը գրանցվել է +12:
«Վերջին հարյուր տարվա տվյալներով, Երևանում օդի միջին օրական ջերմաստիճանը փետրվարի 3-ի համար մինուս 3,2 աստիճանն է:
Օդերևութաբաները արդեն հայտարարել են, որ 1966 թվականից հետո սա ամենատաք ձմեռն է վեջին հարյուրամյակի ընթացքում: Այդ տարի ձմեռը Սյունիքի հովիտներում գրանցվել էր +22, Երևանում՝ +15: Մեր երկրի համար 2015 թվականի ձմեռը, փաստորեն, այսուհետ կհամարվի ամենատաք ձմեռը: Այսօր Սյունիքի հովիտներում կգրանցվի մինչև +23»,-նշել է թերթը: