03/02/2015 17:33
Գ. Կոստանյանը Պերմյակովի գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազաության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՌԴ դատախազին դիմելու խոստում Գևորգ Կոստանյանը տվել էր դեռ հունվարի 15-ին՝ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ: