03/02/2015 13:36
Վալերի Պերմյակովի գործը կքննվի ռուսական ռազմաբազայի տարածքում
Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու քաղաքի ռազմական կայազորում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը վերջնական համաձայնության են եկել դատավարության անցկացման վայրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Օրեր անց հիվանդանոցում մահացել է ընտանիքի 6 ամսական երեխան: