04/02/2015 09:37
ԵՏՄ անդամ երկրներում, հնարավոր է, Facebook-ն արգելափակվի
«Հրապարակի» տեղեկություններով՝ Ռուսաստանը փորձում է մինչև աշուն թե իրենց մոտ, թե ԵՏՄ երկրներում սահմանափակել ինտերնետի ու սոցկայքերի, մասնավորապես Facebook-ի «տարածելիությունը», ընդհուպ արգելափակում` մտավախություն ունենալով ոչ միայն Հայաստանում վերջին շրջանում սկսված 102-րդ ռազմաբազայի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքի, քարոզչության, Բելառուսի նույնքան ակտիվ մղումից դեպի Արևմուտք, այլև Ռուսաստանի ներսում հասունացող հակապուտինյան տրամադրությունների աճից:
«Նպատակը վաղուց կար, սակայն հակառակ ռեակցիայից Կրեմլում նույնպես մտավախություն կա, այդ իսկ պատճառով այդ իդեա-ֆիքսի իրականացումն ամեն անգամ հետաձգվում է»,- տեղեկացրել է թերթի ռուսաստանյան աղբյուրը: