04/02/2015 16:54
Հ. Մանուկյանը՝ Բերձորի դեպքերի մասին. Տեսագրությունը բավարար ապացույց չէ, հիմք չի կարող հանդիսանալ
Բերձորի միջադեպը մեծ ցավով պետք է արձանագրել: Ցավալի է, որ մեզ մետ նման դեպքեր են տեղի ունենում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Հուսով եմ, որ հետաքննությունը, որն ընթանում է այդ գործով, կտա բոլոր հարցերի պատասխանները»,- հայտարարեց նախարարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դժվար է առանց որևէ կոնկրետ փաստերի ու ապացույցների այս պահին գնահատական տալը:
Հարցին՝ տեսագրությունները չե՞ն տալիս բոլոր հարցերի պատասխանները, Հ. Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ տեսագրությունը բավարար ապացույց չէ և այն հիմք չի կարող հանդիսանալ»,- ասաց նա: