04/02/2015 09:30
Քննիչը, հնարավոր է, Ճոյտի նկարահանած ֆիլմն առգրավվելու որոշում կայացնի
«Հայկական Ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու:
«Տեղեկություններ կան, որ քննիչը մտադիր է ֆիլմին իրեղեն ապացույցի նշանակություն տալ, առգրավվել դրա օրինակները և կցել քրեական գործին՝ որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութ:
Եթե նման բան իսկապես տեղի ունենա, սա կնշանակի, որ Հակոբյանի ֆիլմի՝ փետրվարի 10-ին նշանակված պրեմիերան տեղի չի ունենա և ինչպես մեր թղթակցի հետ զրույցում կատակով նշել է աղբյուր հանդիսացած պաշտոնյան՝ «կհամարվի նախաքննական գաղտնիք»,-գրել է թերթը: