04/02/2015 15:07
Փաստաբան. Հակոբ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Փետրվարի 2-ին ձերբակալված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ փաստաբան Աշոտ Ղազարյանը:
Ա. Ղազարյանը ասաց, որ այսօր է հանդիպել Հ. Հակոբյանին: «Մինչև ձերբակալվելը նա որոշակի առողջական խնդիրներ ուներ՝ մասնավորապես, արյան ճնշման հետ կապված, և այդ առումով ունի հիմա էլ ունի այդ խնդիրները»,-ասաց նա:
Հարցին՝ Հ. Հակոբյանը ինչի՞ հետ է կապում իրեն այս պահին ձերբակալելը, փաստաբանը ասաց, որ վերջինս դեռևս չի կողմնորոշվել, սակայն շուտով իր կարծիքը կհայտնի, հնարավոր է, փաստաբանների միջոցով: Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե առաջիկայում ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: