05/02/2015 09:13
Արսեն Արշակյանն աշխատանքի կանցնի Արտակարգ իրավիճակների նախարարությունում
«Ժամանակի» տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Արսեն Արշակյանն առաջիկա օրերին աշխատանքի կանցնի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում: Թերթին հասած տեղեկություններով՝ Արշակյանը զբաղեցնելու է վարչության պետի պաշտոն:
Նշենք՝ երբ երեկ դարձավ, որ Արսեն Արշակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ: Նա լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ կատարվելու է պաշտոնի բարձրացում, իսկ թե հատկապես ինչ պաշտոնի՝ խոստացել էր ասել 2 օրից: