05/02/2015 09:06
Տեր-Պետրոսյանը Ստեփան Դեմիրճյանին «արգելել» է մասնակցել Ծառուկյանի խորհրդաժողովին
«Հրապարակի» տեղեկություններով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին և անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել այդ մասին: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, տեղեկանալով այդ մասին, իր մոտ է հրավիրել Դեմիրճյանին և ուղիղ տեքստով ասել, որ ինքը նրա մասնակցությունն այդ ժողովին կդիտարկի որպես իր նկատմամբ վիրավորանք: Դրանից հետո Դեմիրճյանը հրաժարվել է մտադրությունից:
Երեկ թերթի զանգին ի պատասխան, Ս. Դեմիրճյանն ասաց, որ չի մասնակցելու խորհրդաժողովին: Իսկ «ինչու» հարցին պատասխանելու փոխարեն ասաց. «Ես խոսելու ժամանակ չունեմ»։