06/02/2015 09:10
Այսօր Գյումրիում ավտոերթ է անցկացվելու
Այսօր` ժամը 15:00-ին, Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:
«Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը. պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին»,- նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:
«Երթը կազմակերպում են սոցցանցերի ակտիվիստները»,– գրել է «Հայկական Ժամանակը»։