06/02/2015 09:18
Իշխան Զաքարյանը մեկնել է Հորադիզ՝ խոզ որսալու
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գտնվում է Հորադիզում: «Ժամանակի» տեղեկություններով՝ նա այս օրերին հանգիստն է անցկացնում այնտեղ և զվարճանում է որս անելով՝ փորձում է խոզ որսալ: Այս լուրը երեկ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ մասամբ հաստատել էր ՎՊ մամուլի ծառայությունը՝ ասելով, թե Ի. Զաքարյանը փետրվարի 2-ից 15 օրով արձակուրդում է:
«Ի. Զաքարյանը փաստորեն որոշել է որսով զբաղվել հենց այն ժամանակ, երբ պետք է ԱԺ-ին ու հանրությանը ներկայացներ ՎՊ 2013թ. տարեկան հաշվետվությունը»,- գրել է թերթը: