06/02/2015 13:17
Մնացական Ալեքսանյանը ազատ արձակվեց. Գյումրեցիները տոնում են իրենց հաղթանակը
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը փետրվարի 4-ին ձերբակալված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ցուցում է տվել քննիչին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ այս պահին քննիչը անհրաժեշտ ձևակերպումներ է անում, որից հետո Մ. Ալեքսանյանը ստորագրությամբ ազատ կարձակվի:
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Գյումորւց, այս պահին Մնացական Ալեքսանյանն արդեն ազատ է արձակվել, նրան աջակցություն ցուցաբերելու համար նախատեսված ավտոերթը չեղյալ է հայտարարվել: Գյումրին նշում է իր փոքրիկ հաղթանակը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 4-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Նա կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ:
Նշենք, որ բախումները ոստիկանության հետ սկիզբ առան նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սարսաթելի դեպքերից հետո, երբ սպանվեց Ավետիսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը: