07/02/2015 09:29
Ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել ԵՏՄ երկրների համար
«Հայկական Ժամանակի» փոխանցմամբ՝ Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել:
«Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքը դեպի իրենց երկրներ: Երկրորդ տարբերակի շուրջ արդեն կիսապաշտոնական առաջարկ են արել Ղազախստանի իշխանությունները»,-գրել է թերթը: